Թևանյանը՝ Մանուկյանի կալանավորման մասին. «ՔԿ-ն գործ կարելու հրահանգ է ստացել ու կարել է»![]() 13 հուլիսի 2026 - 11:22 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հրապարակած ուղերձում, անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալամավորմանը, հայտարարել է, որ «ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է։ Ըստ նրա՝ կուսակցության դեմ «տոտալ հարձակումը շարունակվում է»: «Սիրելի՛ հայրենակիցներ, Նիկոլական քստմնելի ու անբարոյական, ապօրինի հրահանգով կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Այսինքն՝ մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է։ Ըստ ամենայնի, դա արվում է իմ դեմ շինծու գործի շրջանակում։ ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել» է։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների։ Նիկոլի մեթոդներով կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին։ Հիմա անցան նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։ Օրեր առաջ խուզարկել էին «Մայր Հայաստան» վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։ Եթե այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմը միասնական ջանքերով չառնենք, ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու։ Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իր աթոռը պահելու դիմաց՝ Հայաստանի հաշվին զիջումների գնալ։ Դրա համար էլ ամայացնում է քաղաքական դաշտն ու կալանավորում ընդդիմախոսներին։ Ի դեպ, իր բրիֆինգում զիջումների անոնսն արդեն տվեց՝ նախապես իր զիջումների գլխավոր պատասխանատու նշանակելով, իբր, իրեն ձայն տված ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը։ Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։ Սիրելի՛ ժողովուրդ, Այս ամենը հարձակում չէ առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձանց դեմ։ Սա հարձակում է հայկական պետականության, մեր արժեքների ու բոլորիս դեմ։ Անդրանիկ Թևանյան «Երևան-Կենտրոն» ՔԿՀ»,- գրված է ուղերձում։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը 2024-ին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը, ըստ իրավապահների, հանդիսացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Վերջինիս հանձնարարությամբ, ըստ հաղորդման, նա զբաղվել է լրտեսությամբ և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ-ում անցկացված փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են սահմանազատման հարցեր, որին մասնակցել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ՔԿ-ի պնդմամբ՝ Ա.Թ.-ն ռուսերեն թարգմանված տեսքով փոխանցել է փակ նիստի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ՝ դրա դիմաց ստանալով 622 հազար դոլար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության, և 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության հատկանիշներով։ Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2023 թվականի օգոստոսի 17-ին, սակայն, վայր է դրել պատգամավորական մանդատը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |