ԼՀԿ փոխնախագահ է ընտրվել Գևորգ Գորգիսյանը

ԼՀԿ փոխնախագահ է ընտրվել Գևորգ Գորգիսյանը

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

«Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման և քաղաքական գործունեության իրականացման գործում»,- հայտնում են կուսակցությունից։

Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ նշելով, որ այնտեղ իր առաքելությունն ավարտված է համարել։ Նա հավելել է, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելն իր ընտրությունն էր: Խաժակյանը կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահն էր:

 Ուշագրավ
---