Իոաննիսյանը՝ Փաշինյանի հետ վիճած բժշկուհու ազատման մասին․ «Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»

Իոաննիսյանը՝ Փաշինյանի հետ վիճած բժշկուհու ազատման մասին․ «Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»

PanARMENIAN.Net - Քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ «առերևույթ քաղաքական հետապնդում է», հայտարարել է «Անկախ դիտորդի» անդամ, ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի:

Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն՝ մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին, ազատել են աշխատանքից։ Նրան ազատել են հաստիքի կրճատման պատճառաբանությամբ՝ նշելով, թե գումար չունեն:

Քարոզարշավի ժամանակ բժշկուհին մոտեցել էր վարչապետին, նրան մեղադրել «հայրենիքը գողանալու», «մի ամբողջ սերունդ ոչնչացնելու» մեջ։ Նրա եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանն է։

 Ուշագրավ
---