Սոֆյա Հովսեփյանը դատի է տվել Փաշինյանին![]() 15 հուլիսի 2026 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային կերպով հերքել պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող փաստացի տվյալները, հայտնում է Auroranews.am-ը: Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր․ «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։ Գործը դատարան է ստացվել հուլիսի 14-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։ Հայցադիմումը դեռևս վարույթ չի ընդունվել։ Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության առնչությամբ դատական հայց է ներկայացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ապա՝ փաստաբան Լուսինե Ավագյանը։ Նշենք, որ Բագրատ Սրբազանի հայցադիմումը դատավոր Մարինա Տաշչյանն ընդունել է վարույթ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դիմել էր դատարան՝ պահանջելով, որ Սոֆիա Հովսեփյանը հրապարակային կերպով ներողություն խնդրի իրենից իրեն վիրավորելու համար, հերքի իր կարծիքով զրպարտություն պարունակող տեղեկությունները, ինչպես նաև պահանջել էր 6 մլն դրամ փոխհատուցում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |