Գետահովիտում ՈՒԵՖԱ չափանիշներով մարզադաշտի կառուցման համար հատկացվել է ավելի քան 57 մլն դրամ

Գետահովիտում ՈՒԵՖԱ չափանիշներով մարզադաշտի կառուցման համար հատկացվել է ավելի քան 57 մլն դրամ

PanARMENIAN.Net - Կառավարությունը վերաբաշխել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի միջոցները՝ 57 մլն 750 հազար դրամի չափով։

Որոշմամբ նախատեսվում է ֆինանսավորում հատկացնել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։

2029-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այդ նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, որն արդեն հաստատվել է։

Առաջնության անցկացման հիմնական պայմաններից մեկը Հայաստանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կարգին համապատասխան մարզադաշտի առկայությունն է։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---