Փաստաբան․ Հովնան սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման![]() 18 հուլիսի 2026 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Դատարանը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա նշել է․ որ սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: «Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։ Մասնավորապես, բավարարելով բողոքը, դատարանն արձանագրել է, որ Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները», գրել է նա: 2026-ի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել են ՀԱԵ «բարենորոգման մեկնարկի մասին ու հրապարակել «ճանապարհային քարտեզը»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |