Մելոյանը, Մակունցն ու Վարդան Ղուկասյանի փեսան հրաժարվել են պատգամավորի մանդատներից![]() 21 հուլիսի 2026 - 10:56 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ շարունակելու է մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ և նպաստելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ինստիտուցիոնալ կայացմանը: «Մեկնարկում է խրթին, բայց արժեքահեն պայքարի նոր փուլը՝ բազմավեկտոր անելիքներով։ «Ուժեղ Հայաստանը» ծավալելու է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական փոխլրացնող գործունեություն»,-գրել է նա: Մանդատից հրաժարավել է նաև Գյումրու առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, որը Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի խորհրդարան անցած 29 պատգամավորների թվում է: Նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկացրել են ԿԸՀ-ից, գրում է Aravot.am-ը: Մեսրոպ Մանուկյանը դիմում է ներկայացրել Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու համար և պատրաստվում է ստանձնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, հայտնում է Panorama.am-ը: Մանուկյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում է։ ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը չի ստանձնի պատգամավորական մանդատը։ Նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել են ԿԸՀ-ից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտնել է նաև Ալեն Սիմոնյանը։ Նա հավակնում էր նոր գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնին, սակայն կուսակցության վարչությունը հաստատել է ոչ թե նրա, այլ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |