Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր

Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր

PanARMENIAN.Net - Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց։

Առաջին հարցի շրջանակում հանձնաժողովը քննարկել և ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների այն թեկնածուների գրանցումները, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել կամ հրաժարվել են պատգամավորական մանդատից։

Երկրորդ հարցով կազմվել է ընտրված պատգամավորների գրանցման և նրանց մանդատների տրամադրման վերաբերյալ արձանագրությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանալու է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

 Ուշագրավ
---