Նարեկ Կարապետյանի համար սահմանվել է 1 միլիարդ դրամ գրավ![]() 23 հուլիսի 2026 - 13:18 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամի չափով գրավը։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտնում է Aysor.am-ը: Դատախազությունը գործին առնչվող մանրամասներ չի հրապարակել՝ հայտնելով, որ դրանք կապված են նախաքննության հետ։ Հուլիսի 22-ին դատախազը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելուն բռնության կամ դրա սպառնալիքի միջոցով հարկադրելու, ինչպես նաև 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկօրյա քննարկումից հետո համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան մեղադրանք առաջադրելու հարցում։ Միաժամանակ հանձնաժողովը մերժել է Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |