Աննա Գրիգորյանը կղեկավարի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը![]() 23 հուլիսի 2026 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները։ Հանդիպման արդյունքում խմբակցության քարտուղարի պաշտոնը ստանձնել է Արթուր Խաչատրյանը։ Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |