Նախագահը ստորագրել է փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը

Նախագահը ստորագրել է փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին ստորագրել է ընտրական և հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով ընտրություններին կարող են մասնակցել միայն երկրում փաստացի բնակվողները:

Նա ստորագրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը։

«Անկախ դիտորդը» և իրավապաշտպան կառույցները կոչ էին արել ՀՀ նախագահին չստորագրել արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը:

Օրենքում նախատեսված են բացառություններ միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների մեջ գտնվող անձանց համար։

Ազգային ժողովը հուլիսի 3-ին էր ընդունել է նախագիծը: Նոր կարգավորման համաձայն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները չեն կարող մասնակցել ընտրություններին, եթե վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում առնվազն 366 օր չեն գտնվել։ Կողմ էին քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները և «Հայաստան» դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանը։

Նախագծի քննադատներն այն գնահատում են որպես հակասահմանադրական: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է օրենքի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։

Իշխանությունները նախագծի անհրաժեշտությունը պատճառաբանել են հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների ներհոսքով, սակայn թվեր չեն ներկայացվել:

 Ուշագրավ
---