Կոստանյանը Փարիզում քննարկել է ՀՀ համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնումը

Կոստանյանը Փարիզում քննարկել է ՀՀ համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ և քննարկել են այն հետագայում առավել խորացնելուն միտված համատեղ քայլերը։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–ԵՄ գործընկերության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունն առավել ամրապնդելուն ուղղված ջանքերը։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

 Ուշագրավ
---