Կարապետյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին![]() 27 հուլիսի 2026 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը վիճարկելու նպատակով։ ԿԿՀ-ն Կարապետյանի նկատմամբ 200 հազար դրամի չափով վարչական տույժ էր նշանակել՝ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի և եկամուտների հայտարարագիրն օրենքով նախատեսված ժամկետում չներկայացնելու համար, գրում է Auroranews.am-ը: Հանձնաժողովի որոշման համաձայն՝ Սամվել Կարապետյանը հայտարարագիրը չի ներկայացրել նաև ԿԿՀ-ի գրավոր ծանուցումից հետո՝ օրենքով նախատեսված լրացուցիչ 30-օրյա ժամանակահատվածում։ Դրա հետևանքով նրա նկատմամբ կիրառվել է 200 հազար դրամի չափով վարչական տույժ։ Նշվել է, որ 2026 թվականի փետրվարին՝ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելու ժամանակ, Կարապետյանը դատարանի որոշմամբ գտնվել է շփումների սահմանափակումների ներքո։ Ներկայում նա գտնվում է տնային կալանքի տակ։ Կարապետյանը դատական կարգով վիճարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Առայժմ տեղեկություն չի հրապարակվել այն մասին, թե արդյոք հայցն ընդունվել է վարույթ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |