Նախարար․ Հրազդանի Firebird AI-ի «ԱԲ գործարանը» շուտով կգործարկվի![]() 29 հուլիսի 2026 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոն, որտեղ ծանոթացել է «ԱԲ գործարանի» շահագործման նախապատրաստական աշխատանքներին։ ԲՏԱ նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գործարանի գործարկումը նախատեսվում է առաջիկա օրերին։ «Այն, ինչ ամիսներ առաջ անհնարին էր թվում, այսօր արդեն իրականություն է. Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի»,- գրել է նա։ Նախարարին շրջայցի ընթացքում ուղեկցել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև նախագծի հետագա զարգացման փուլերը։ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Firebird-ի իրականացրած այս ռազմավարական նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ ձևավորելով նոր հնարավորություններ գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար։ «ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում: Նախագծի առաջին փուլով նախատեսվել է 500 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա փուլերում ընդհանուր ներդրումների ծավալը կհասնի մոտ 5 մլրդ դոլարի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |