Կարգալույծ Թախմազյանը չի պատասխանել կաթողիկոսի փոխարեն ԱԺ գնալու մասին հարցին․ «Այդ օրը պարզ կլինի»

Կարգալույծ Թախմազյանը չի պատասխանել կաթողիկոսի փոխարեն ԱԺ գնալու մասին հարցին․ «Այդ օրը պարզ կլինի»

PanARMENIAN.Net - Կարգալույծ Արամայիս Թախմազյանն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, սակայն հրաժարվել է պարզաբանել իր այցի նպատակը։

«Թույլ տվեք չպատասխանել»,- ասել է նախկին հոգևորականը, հայտնում է Aysor.am-ը:

Լրագրողների հարցին, թե արդյոք հենց ինքն է Ամենայն Հայոց կաթողիկոսի փոխարեն Ազգային ժողով գնալու առաջին նիստի օրը, Թախմազյանը պատասխանել է, որ «այդ օրը պարզ կլինի»։

«Կարող եք հարցն ուղղել Ազգային ժողովին, ես չեմ պատասխանում»,- ասել է կարգալույծը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կաթողիկոսը չի ստացել նորընտիր ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր:

 Ուշագրավ
---