Դատախազությունը Քոչարյանից և կապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 գույք և գումար

Դատախազությունը Քոչարյանից և կապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 գույք և  գումար

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել 22 անշարժ գույք, դրամական միջոցներ, իրավաբանական անձանցում մասնակցություններ։

22 անշարժ գույքից 19-ի միջին շուկայական ընդհանուր արժեքը գնահատվում է 11,154,790,000 դրամ։ Բացի այդ, պահանջվում է բռնագանձել նաև 2 անշարժ գույքի գնման իրավունքը։

Հայցադիմումում ներառված են նաև 3,084,965 ԱՄՆ դոլարով և 985, 190,729 դրամով ձեռք բերված պարտատոմսերը, 1,405,059 ԱՄՆ դոլարի, ինչպես նաև 200 միլիոն դրամը գերազանցող ավանդները։

Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 13 իրավաբանական անձում մասնակցության իրավունքներ, որոնց թվում են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլ ընկերություններ, ինչպես նաև 4 իրավաբանական անձում մասնակցության ձեռքբերման արժեքը։

Ներկայացված հայցադիմումով պահանջ է ներկայացվել նաև 4,025, 914 ԱՄՆ դոլարի, 8,302,016,732 դրամի, 260,452,574 ռուսական ռուբլու և 589,741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունքի բռնագանձման վերաբերյալ։

Բացի այդ, պահանջվում է բռնագանձել 2 տրանսպորտային միջոց, 3, 822,451,103 դրամին համարժեք գույքի ձեռքբերման արժեք, 19,561, 949,303 դրամի ընդհանուր գումարային պահանջ, ինչպես նաև 502,359,121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի ապօրինի մաս։

 Ուշագրավ
---