Նիկոլ Փաշինյանը կամավոր հանձնվել է իրավապաշտպան մարմիններին 1 հուլիսի 2009 - 17:01 AMT PanARMENIAN.Net - 2009թ. հուլիսի 1-ին կամավոր ներկայացել է 2008թ. մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցներից մեկը, «Հայկական ժամանակի» թերթի գլխավոր խմբագիր, հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը կալանավորվել եւ տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է դուրս գալ թաքստոցից եւ, իմանալով, որ իր հաջորդ կացարանը բանտն է լինելու, այնուամենայնիվ, շարունակելու է քաղաքական պայքարը: 2008թ. փետրվար-մարտ ամիսներին հայկական ընդդիմությունը, որը դժգոհ էր 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ցույցեր էր անցկացնում Երեւանի կենտրոնում: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում տաս հոգի զոհվեց: Նիկոլ Փաշինյանը հայտարարվել էր հետախուզման մեջ գտնվող: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |