Բակո Սահակյան. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն ուղղակի անհեթեթ է 2 հուլիսի 2009 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն ուղղակի անհեթեթ է: Այդ մասին Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսի հետ բանակցություններից հետո հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Նման հայտարարություններով Բաքուն հակասում է ԼՂՀ արտաքին քաղաքականությանը: Դա եւս մեկ անգամ վկայում է ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման մասին»,- ասել է ԼՂՀ նախագահը:Ադրբեջանի ԱԳ նախարարը Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության լուծման այլ ուղի չի տեսնում, բացի «իր կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հաստատումից»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |