Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամությանը ԵՄ-ում 6 հուլիսի 2009 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամությանը ԵՄ-ում: Դառնալով ԵՄ անդամ` Թուրքիան առավել կանխատեսելի եւ անվտանգ կդառնա: Այդ մասին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, որ Հայաստանի հարեւանը կդառնա Եվրամիության անդամ-երկիր եւ մենք կկարողանանք անմիջական սահման ունենալ»,- նշել է ՀՀ ղեկավարը:Դիմիտրիս Խրիստոֆիասն իր հերթին ընդգծել է, որ Կիպրոսը կիսում է Հայաստանի տեսակետն այդ հարցում: «Մենք ցանկանում ենք Թուրքիային ԵՄ-ում տեսնել: ԵԹե Թուրքիան մեծ շուկա ունի, դա դեռեւս չի նշանակում, որ նրան կարելի է Եվրամիություն թողնել: Անկարան առաջին հերթին պետք է կատարի անդամության համար նախատեսված բոլոր պայմանները, հարգի եվրոպական սկզբունքներն ու արժեքները, ինչպես նաեւ դադարեցնի Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացումը, բացի օդանավակայաններն եւ նավահանգիստները կիպրոսյան կողմի համար»,- հայտնել է Կիպրոսի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |