Արմեն Գասպարյանին սպանած ոստիկանները դատապարտվեցին 64 տարվա ազատազրկման 7 հուլիսի 2009 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Սարատովի մարզային դատարանը հրապարակել է ՀՀ քաղաքացի Արմեն Գասպարյանի վայրագ սպանության գործով կայացրած դատավճիռը: Միլիցիայի երեք աշխատակիցներ Դմիտրի Կորչագինը, Յուրի Օգոլցովն ու Դենիս Չուրիկովը մեղավոր են ճանաչվել հանցագործության կատարման մեջ: Ոստիկանները ընդհանուր առմամբ դատապարտվեցին 64 տարվա ազատազրկման: Դմիտրի Կորչագինի առավելագույն ժամկետը 23 տարի է: Յուրի Օգոլցովին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման, ընդ որում դատարանը հաշվի առավ նախկին ծառայությունները` մարտական պարգեւները Չեչնիայում հակաահաբեկչական գործողությունների մասնակցության համար: Դենիս Չուրիկովը գաղութում 21 տարի կանցկացնի եւ ունի մեղմացուցիչ հանգամանքներ` մանկահասակ երեխա: Դատարանը որոշեց պատիժը կրելու ժամկետի սկիզբ համարել 2008թ. հոկտեմբերի 30-ը, երբ կասկածյալները ձերբակալվեցին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: 2008թ. հոկտեմբերի լույս 29-ի գիշերը երեք օպերատիվ աշխատակիցներ, ծառայողական պարտականություններ կատարելիս, գողության կասկածանքով ձերբակալեցին ՀՀ քաղաքացի Գասպարյանին: Ըստ քննության վարկածի, հասցնելով նրան տեղամաս, ոստիկաններն ոտքերով եւ մահակներով սկսեցին ցուցմունքներ կորզել նրանից: Որից հետո դեռեւս ողջ Գասպարյանին տեղափոխեցին մոտակա անտառ, բենզին լցրեցին վրան ու հրկիզեցին: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |