ԵԽԽՎ բանաձեւերն ոչ թե ինչ-որ խնդիր են լուծում, այլ օգնում են Հայաստանին տեսնել իր խնդիրները10 հուլիսի 2009 - 17:36 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի ընդունումը չի լուծում առկա խնդիրները, այլ ուղղակի նշում է դրանց առկայությունը,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, պատգամավոր Տիգրան Թորոսյանը` հավելելով, որ բանաձեւի ձեւակերպումները վկայում են այսօր Հայաստանում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի մասին: Թորոսյանը գտնում է, որ Հայաստանում ԵԽԽՎ բանաձեւերի իմաստն ամբողջապես չի ընկալվում եւ չի կատարվում: Ընդ որում, ինչպես հայտարարել է Թորոսյանը, ԵԽԽՎ-ն չի լուծում այլ պետությունների խնդիրները, այլ օգնում է երկրին տեսնել իր խնդիրները: «Պետությունն ինքը պետք է որոշի, հաշվի առնել այդ կազմակերպության կարծիքը թե ոչ»,-ընդգծել է նա` հավելելով, որ ԵԽԽՎ 1377 բանաձեւը յուրօրինակ ճանապարհային քարտեզ է Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար: ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի արարքի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան, Տիգրան Թորոսյանն ընդգծել է. «Այդ միջադեպի արձագանքները Հայաստանում մեկ անգամ եւս ցույց են տալիս, որ Հայաստանում լուրջ չեն վերաբերվում ԵԽԽՎ որոշումներին: Բանաձեւը քննարկելու փոխարեն, շուրջ 10 օր բոլորը քննարկում էին Զ.Փոստանջյանի գործողությունները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |