Հայաստանում համաներմամբ ազատ են արձակվել արդեն 301 բանտարկյալներ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ հունիսի 19-ի«Համաներումհայտարարելու մասին» որոշմանհամաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից սույն թվականի օգոստոսի 11-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 301 դատապարտյալ, հաղորդվում է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության մեջ:



Դատապարտյալների ամենամեծ քանակը` 63 հոգի, ազատ է արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից, իսկ ամենաքիչը` 1 դատապարտյալ` «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Համաներվածների ընդհանուր թվում 8 կանայք եւ 3 անչափահասներ կան:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---