Երեւանը չպետք է տեսադաշտից բաց թողնի ղարաբաղյան գործընթացը16 սեպտեմբերի 2009 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային լրատվամիջոցները «ուղեղային հարձակման» են անցել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, եւ այդ պայմաններում ղարաբաղյան հիմնախնդիրը դուրս է մնացել օրակարգից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ Երեւանը չպետք է տեսադաշտից բաց թողնի ղարաբաղյան գործընթացը, որը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է»,- նշել է քաղաքագետը: Նա նաեւ ավելացրել է, որ հայկական կողմն ավելի լավ է դադարեցնի բանակցային գործընթացը, եթե Բաքուն վերադառնա նախկին ռազմական հռետորությանը:Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն իր հերթին կարծիք է հայտնել, որ չնայած այն բանին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում բառացիորեն չի խոսվում ղարաբաղյան հակամարտության մասին, այնուամենայնիվ, Թուրքիան փորձելու է ակտիվացնել իր քայլերն այդ գործընթացում: «Եթե թուրքական կողմը փորձի ղարաբաղյան հիմնահարցը որպես նախապայման առաջադրել, ապա Երեւանը կարող է հայտարարել Անկարայի հետ բանակցային գործընթացի դադարեցման մասին»,- հայտնել է քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |