Էդուարդ Շարմազանով. ՀԱԿ-ի վարկանիշն աստիճանաբար անկում է ապրում22 սեպտեմբերի 2009 - 15:03 AMT PanARMENIAN.Net - «Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը ինձ բավականին հիասթափեցրեց»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը: Հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի ղեկավարը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում նա չի դնի իր թեկնածությունը, սակայն պայմանով, որ իր թեկնածությունը չի առաջադրի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ըստ իս, սա լուրջ մոտեցում չէ հարցին, ավելի շուտ սա հավակնոտ մարդու մոտեցում է, որի համար սեփական հավակնությունների բավարարումն ավելի կարեւոր է, քան պետության շահերը»,-ասել Է Շարմազանովը: Ըստ նրա, եթե Տեր-Պետրոսյանն անելիք ունի պետության համար, ապա հարց է ծագում` ինչու նա չի ցանկանում առաջադրել իր թեկնածությունը: «Տեր-Պետրոսյանը պայքարում է ոչ թե պետության ու հանրության խնդիրները լուծելու կամ ժողովրդավարության զարգացման համար, նրա պայքարը երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ է»,-ասել է ՀՀԿ մամլո քարտուղարը` հավելելով, որ ՀԱԿ-ի վարկանիշը աստիճանաբար անկում է ապրում: Շարմազանովը նկատել է նաեւ, որ ՀԱԿ-ի հանրահավաքները վկայում են այն մասին, որ մինչ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները, նա ցանկանում է պահպանել իր ընտրազանգվածը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |