Հայաստանի Գիտությունների ակադեմիայում քննարկել են հայ-թուրքական արձանագրությունները24 սեպտեմբերի 2009 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հասարակական քննարկումների շրջանակներում տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողով, որի հրավիրյալն էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը , ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ հարյուր հիսուն գիտնական` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ: ԳԱԱ ընդհանուր ժողովին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ ծավալուն զեկույցով հանդես եկավ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ելույթներով հանդես եկան եւ արտգործնախարարին հարցադրումներ ուղղեցին ակադեմիկոսներ Գեւորգ Բրուտյանն ու Վիլեն Հակոբյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը եւ Ալեքսանդր Մանասյանը: Ժողովին ելույթ ունեցավ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպման վերջում Հայաստանի արտգործնախարարը մանրամասն անդրադարձավ ելույթներում հնչեցված հարցադրումներին: Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը սկսվել եւ վարվել է առանց նախապայմանների եւ հենց այդ փոխըմբռնմամբ էլ կողմերը հանգել են փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման սկզբունքից որեւէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |