Երեւանում մահացել է անիմատոր Ռոբերտ Սահակյանցը24 սեպտեմբերի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մահացել է հայ տաղանդավոր անիմատոր Ռոբերտ Սահակյանցը: Մահը վրա է հասել երկարատեւ հիվանդությունից եւ բարդ վիրահատությունից եհտո: Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950թ-ն Բաքվում: 1964թ-ից ապրել է Երեւանում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 4 տարի Խաչատուր Աբովյանի անվան համալսարանը հաճախելուց հետո 1972թ-ին հեռացվել է` դասերին չհաճախելու պատճառով: Բայց այդ ժամանակ նա արդեն աշխատում էր (1970թ-ից) «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ - մուլտիպլիկատոր, իսկ 1972թ-ից ռեժիսոր - մուլտիպլիկատոր: Ռոբերտ Սահակյանցը հանդիսացել է իր գրեթե բոլոր ֆիլմերի սցենարի հեղինակը եւ բեմադրող ռեժիսյորը: Իր ֆիլմերի ընդհանուր թիվը հասնում է 30-ի (եթե հաշվի առնենք նաեւ ավանդական 10 կամ 30 րոպեանոց ֆիլմերը, ինչպես նաեւ այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են ОРТ-ի եւ Հայկական հեռուստատեսության համար, ապա ֆիլմերի թիվը հասնում է հարյուրի): Ռոբերտ Սահակյնցը հանդիսացում է նաեւ «Հայֆիլմի» նկարահանած անիմացիոն այլ ֆիլմերի համահեղինակ: Նրա ֆիլմերն արժանացել են մրցանակների միջազգային եւ համախորհրդային կինոփառատոններում. Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Կիեւում, Երեւանում, Մոսկվայում եւ Թալինում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |