ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղարին սանձել իր հիվանդ երեւակայությունը26 սեպտեմբերի 2009 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուի հայտարարություններն այն մասին, թե իբր «վերջին տարվա ընթացքում 10 հայ զինծառայող է զոհվել զորավարժությունների ժամանակ»Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն սեպտեմբերի 25-ին կրկին հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, որտեղ նշում է, թե վերջին մեկ տարվա ընթացքում զորավարժությունների ժամանակ, իբր վատ կառավարման հետեւանքով, զոհվել են 10 հայ զինծառայողներ, իսկ վերջին զորավարժության ժամանակ 76 զինծառայողներ հրաժարվել են մասնակցել ուսումնական վարժանքներին»: «Արդեն սովորական դարձած ադրբեջանական տեղեկատվական կեղծիքներին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սաբիրօղլուի հաղորդած լուրերը բացարձակ սուտ են, ոչ մի կապ չունեն իրականության հետ եւ ընդամենը Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի հիվանդ երեւակայության հետեւանք են: Իսկ Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս ցանկալին որպես իրականություն ներկայացնելու եւ զավեշտալի ստեր տարածելու փոխարեն զբաղվել սեփական բանակում տիրող անմխիթար վիճակով եւ անմարդկային բարքերի վերացմամբ»,-ասվում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն նախօրեին հայտարարել էր, որ «վերջին տարում Հայաստանում զորավարժությունների վատ կազմակերպման պատճառով 10 հայ զինծառայող է զոհվել, իսկ վերջին զորավարժությունների ժամանակ 76 զինծառայող հրաժարվել է մասնակցել ուսումնական վարժանքներին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |