Խորհրդարանական լսումները չպետք է նման լինեն իմիտացիայի29 սեպտեմբերի 2009 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական լսումները չպետք է նման լինեն իմիտացիայի: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով հայ - թուրքական արձանագրությունների խորհրդարանական լսումենրը, որոնք կմեկնարկեն հոկտեմբերի 1-ին: Նրա խոսքերով խմբակցությունը կողմ է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ դրանից ելնելով բոլոր խմբակցություններին ուղարկել է առաջարկ` արձանագրությունների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Այս նախաձեռնությանը միացել է միայն ՀՅԴ Դաշնակցությունը:«Խմբակցությունն ուզում է վերջ դնել իմիտացիաներին, եւ դրական ազդակ հաղորդել խորհրդարանական լսումներին, որոնք կմեկնարկեն հոկտեմբերի 1-ին», - նշեց Լարիսա Ալավերդյանը: Իր հայտարարության մեջ «Ժառանգություն» խմբակցությունը հանդես է գալիս նման առաջարկկներով. հայ - թուրքական արձանագրություններից պետք է հանել Հայաստանի եւ Թուրքիայի ասյպես կոչված ընդհանուր սահմանի ճանաչումը, քանի որ դրանով հայկական կողմը կճանաչի Կարսի պայմանագիրը: Պետք է բացառել նաեւ արխիվների հետազոտությամբ զբաղվով ենթահանձնաժողովի հնարավոր ստեղծումը, քանի որ դրանով կասկածի տակ կդրվի Հայոց ցեղասպանության փաստը: Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի կարող կապված լինել Արցախյան խնդրի հետ: Այս հայտարարությանը միացել է նաեւ ԴՅՀ Դաշնակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |