Արծվիկ Մինասյան. նախքան բանակցությունների գնալը Հայաստանը պետք է գնահատեր բոլոր ռիսկերը 1 հոկտեմբերի 2009 - 18:44 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ նախագահի ելույթը Հանրային Խորհրդի նիստին ինձ բավականին հիասթափեցրեց», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով նախագահի հայտարարությունը կապված հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Նրա խոսքերով Սերժ Սարգսյանի ելույթը բերում է այն եզրակացությանը, որ Թուրքիայի հետ բանակցությունների նախաձեռնողը հայկական կոմն է: Մինասյանը նաեւ նշեց, որ նման քայլերի գնալուց առաջ Հայաստանը պետք է կշռադատեր եւ գնահատեր տնտեսական եւ քաղաքական ոլորտների բոլոր ռիսկերը: Իր հերթին տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը չհամաձայնեց Արծվիկ Մինասյանին եւ ասաց, որ Սերժ Սարգսյանի ելույթը բավականին հասկանալի էր: «Մեզ հստակ բացատրեցին, որ փաստաթղթերը ներկա վիճակում վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար: Վտանգավոր կարող են լինել պատճառա-հետեւանքային կապերը, ինչից մենք պետք է խուսափենք», - ասաց վարդան Այվազյանը: Նրա խոսքերով, եւ' Հայաստանի նախագահը, եւ' ԱԳՆ ղեկավարը հայտարարել են, որ եթե արձանագրություններում լիներ կետ, որը կապված լիներ Հայոց Ցեղասպանության կամ Ղարաբաղյան հարցի հետ, ապա փաստաթուղթը ենթակա չեր լինի քննարկմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |