Էդվարդ Նալբանդյան. Սահմանների բացումը ենթադրում է նաեւ դրանց ճանաչում

PanARMENIAN.Net - Նախաստորագրված արձանագրությունների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ այսօրվա խորհրդարանական լսումներում ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, խոսելով Արձանագրություններում առկա սահմանների ճանաչման վերաբերյալ կետի մասին, նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը երկու երկրների միջեւ կարող է իրականացվել նաեւ առանց սահմանների փոխադարձ ճանաչման: Նա բերեց Ռուսաստանի ու Ճապոնիայի, Ռուսաստանի ու Չինաստանի օրինակը, որոնք դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, չլուծելով սահմանների հարցը:



Մյուս պատգամավորները, որոնք հավանություն տվեցին Կիրո Մանոյանի տեսակետին, օրինակ բերեցին Վրաստանին, որի հետ Հայաստանն մինչ օրս չճշտված տարածքային հարցեր ունի, սակայն դիվանագիտական հարաբերություններ են հաստատված:



ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը, պատասխանելով հարցերին, նշել է, որ հնարավոր չէ բացել սահամններն առանց դրանք ճանաչելու: Մեկնաբանելով Վրաստանի հետ օրինակը` Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը ճանաչել են միմյանց սահմանները, եւ այստեղ պետք է տարբերակել սահմանազատման, սահմանագծման ու ճանաչման հարցերը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---