Հայաստանի նախագահը գոհ է Սփյուռքի հետ հանդիպման արդյունքներից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի եւ հայ համայնքների միջեւ կայացած հանդիպումները նորամուծություն են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Այս մասին ասաց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով` Սերժ Սարգսյանը գոհ է Սփյուռքի հետ կայացած երեք հանդիպումներից, որոնք կայացել են Փարիզում, Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: «Հայ համայնքների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն ունի պոտենցիալ, որը պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին կարեւոր որոշումներ կայացնելիս», - նշեց Վիգեն Սարգսյանը:



Նա նաեւ նշեց, որ չնայած հայ - թուրքական արձանագրությունների հետ կապված Սփյուռքի անհանգստություններին, նախագահի համահայկական ուղեւորությունը կարեւոր դեր խաղաց պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման համար, քանի որ բանակցությունները, արձանագրությունների ստորագրումը, վավերացումը եւ իրականացումը շատ երկար եւ կարեւոր գործընթաց է: «Տարբեր փուլերում տարբեր սցենարներ: Այս քննարկումները շատ կարեւոր են ճիշտ որոշում կայացնելու համար», - նշեց Վիգեն Սարգսյանը:



«Մեզ համար գլխավոր անհանգստությունը հանդիպումների ձեւաչափն էր», - նկատեց Սարգսյանը հավելեով, որ հանդիպումներն անցկացվում էին առաջին անգամ եւ Հայաստանի նախագահը ցանկանում էր լսել հայկական բոլոր համայնքների կարծիքները` ոչ ոքին աչքաթող չանելով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---