«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ, որտեղ ասվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գերազանցապես պարտադրված է աշխարհի խոշոր տերությունների կողմից: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա փուլերում գործ ենք ունենալու ուխտադրուժ թուրքական պետության հետ, որը ոչ անցյալում, ոչ էլ այժմ անկեղծ ցանկություն չի դրսեւորել` բաց, ազնիվ ու ճշմարիտ երկխոսություն ծավալելու իր մեծագույն ոճրագործության զոհի` հայ ժողովրդի հետ, չի զղջացել ու չի փոխհատուցել հայության նկատմամբ իրականացրած Հայրենասպանության համար, անցած տարիներին ու ամիսներին ցույց չի տվել Հայաստանի հանդեպ իր քաղաքականության վերանայման որեւէ նշան, չի հրաժարվել Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ իր ներկայացրած ապօրինի պահանջներից, շրջափակումը վերացնելուց»,-ասվում է հայտարարության մեջ:



«Ժառանգությունը» հայտարարում է, որ Արձանագրությունների ստորագրումն ապօրինի էր, քանի որ այն ստորագրել է ղեկավարությունը, որն իշխանության է եկել ընտրությունների զեղծարարության արդյունքում:



«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը նախագահի պաշտոնից եւ այդ նպատակին հասնելու համար միավորման կոչով դիմում է այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք դեմ են Արձանագրություններին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---