Անկախ քաղաքապետարանի մերժումից, ՀՅԴ բողոքի ցույցը տեղի կունենա

PanARMENIAN.Net - Չնայած, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է Դաշնակցության բողոքի ցույցի անցկացումը հոկտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի հրապարակում, ակցիան այնուամենայնիվ տեղի կունենա: Այդ մաիսն Երեւանում հայտարարել է ՀՅԴ առաջնորդներից մեկը` Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, կուսակցությունը որոշել է անցկացնել բողոքի ակցիան, քանի որ քաղաքապետարանի մերժումը հիմնավորված չէ:

«Քաղաքապետարանը մեզ այլ վայր չի առաջարկել, ուղղակի բանավոր հայտնել է, որ այդ հրապարակում նախատեսված է մեկ այլ միջոցառում, որի մաին տեղեկատվությունն, իբր, զետեղված է իր կայքում»,-նշել է Վահան Հովհաննիսյանը: Ընդ որում նա հավելել է, որ խմբակցության անդամները բազմիցս են ստուգել այդ կայքը, սակայն ոչ մի տեղեկատվություն միջոցառման մասին այնտեղ չի եղել:



Հովհաննիսյանը նաեւ մեկնաբանել է «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը ՀՀ նախագահի հրաժարականի պահանջով` հայտարարելով, որ չնայած նրան, որ բոլոր կուսակցությունները միավորվել են մեկ նպատակի շուրջ` տապալել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, յուրաքանչյուր կուսակցություն կարող է իր օրակարգն ունենալ: «Արձանագրությունների գործընթացը կասեցնելու համար, մենք կօգտագործենք բոլոր միջոցները, եթե հարկ կլինի նաեւ իշխանափոխություն կպահանջենք»,-ասել է ՀՅԴ անդամը: Ընդ որում նա նշել է, որ Դաշնակցությունը տարբերվում է ՀԱԿ-ից նրանով, որ իր նպատակը լոկ իշխանափոխությունը չէ` ՀՅԴ-ի համար դա միայն միջոց է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---