ԱՀԴՀ կրկին հանդես է գալիս հայ-թուրքական Արձանագրությունների դեմ15 հոկտեմբերի 2009 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրելուց ավելի քիչ, քան 24 ժամ անց թուրք ղեկավարները նախապայմաններ առաջադրեցին Հայաստանին` կապելով հայ-թուրքական սահմանի բացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի (ԱՀԴՀ)` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ: «Թուրք առաջնորդներն իրենց հայտարարություններով հասկացրեցին, որ Հայաստանի կողմից ստորագրված Արձանագրությունները Երեւանի վրա ճնշում գործադրելու միջոց են: Բարակ Օբամայի վարչակազմը Հայաստանի անվտանգությանը սպառնող եւ Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնող համաձայնագիրն ընդունելը ստիպելու փոխարեն պետք է դատապարտի Թուրքիայի կողմից Արձանագրությունների ցինիկ շահարկումը եւ Անկարայի աստիճանաբար աճող հակահայկական քաղաքականությունը»,- հայտնել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ինչպես նշվում է ԱՀԴՀ հայտարարության մեջ, կազմակերպությունը միանում է ողջ աշխարհի հայության բողոքին` ուղղված Արձանագրությունները վավերացնելու եւ Անկարայի ձգտումների դեմ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այդ փաստաթղթերը Բաքվի օգտին օգտագործելու ու պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |