Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն իշխանափոխություն է նախապատրաստում23 հոկտեմբերի 2009 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման դեմ պայքարը կարող է վերածվել իշխանափոխության համար պայքարի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ՀՅ Դաշնակցության Բարձրագույն մարմնի (ԲՄ) ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, կուսակցությունն իշխանափոխություն է նախապատրաստում: «Հենց որ հայկական խորհրդարանը վավերացնի Արձանագրությունները, ՀՅԴ-ն գործի կանցնի: «Մենք առայժմ իշխանափոխություն չենք պահանջում, քանի որ ցանկանում ենք նրան հնարավորություն տալ չվավերացնելու հայ-թուրքական Արձանագրությունները»,- նշել է Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ Դաշնակցության պայքարը տվել է իր պտուղները, եւ Հայաստանի նախագահի դիրքորոշումն Արձանագրությունների առնչությամբ փոխվել է:Մեկնաբանելով Արձանագրությունների վավերացման գործընթացը` ՀՅԴ ներկայացուցիչը նկատել է, որ Թուրքիան դրա հետ կապված ոչ մի խնդիր չունի` ընդգծելով, որ հայկական խորհրդարանում փաստաթղթերի վավերացման գործընթացը շատ ավելի բարդ է լինելու: Արմեն Ռուստամյանն ասել է նաեւ, որ Արձանագրությունների օգնությամբ Թուրքիան լուծել է իր խնդիրները, եւ այժմ զբաղված է Ադրբեջանի խնդիրներով: «Հայկական կողմը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն նախքան կստորագրվի Ղարաբաղի շուրջ որեւէ համաձայնագիր»,- նշել է ՀՅԴ ԲՄ ներկայացուցիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |