ՀԱԿ-ը կխուսափի քաղաքական մաքսիմալիզմից հայ-թուրքական մերձեցման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկա գործընթացի մասին:



Ընդդիմադիր դաշինքի առաջնորդը մեկ անգամ եւս հաստատել է, որ ՀԱԿ-ը կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Նա որպես զգայուն է բնութագրել հայ-թուրքական մերձեցման այս գործընթացը, որը պահանջում է մեծ պատասխանատվություն ինչպես իշխանություններից, այնպես էլ ընդդիմությունից: Նա նաեւ նշել է, որ ՀԱԿ-ն առաջիկայում եւս կղեկավարվի այս գիտակցությամբ, խուսափելով ինչպես չմտածված գործողություններից, այնպես էլ քաղաքական մաքսիմալիզմից, քանի որ «պետական շահերն ամեն ինչից վեր են», հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---