Անկարան երբեք շահագրգռված չի եղել Ղարաբաղի հարցում16 նոյեմբերի 2009 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Անկարան երբեք շահագրգռված չի եղել Ղարաբաղի հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսւմ հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Ըստ նրա, հայ-թուրքական կարգավորման գործընթացը ձգձգվում է, իսկ Ղարաբաղի հարցը միայն պատրվակ է դրա համար: «Եթե նախկինում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պնդում էին, թե հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան բանակցությունները տարբեր գործընթացներ են, ապա այժմ հայտարարում են, թե առանց Ղարաբաղի հարցի լուծման հայ-թուրքական երկխոսությունն իր ավարտին չի հասնի»,-հայտարարել է Իգոր Մուրադյանը: Սակայն միեւնույն ժամանակ, քաղաքագետը հավելել է, որ ո'չ Վաշինգտոնը,ո'չ Բրյուսելը, ո'չ Մոսկվան թույլ չեն տա, որ Անկարան մասնակցի Ղարաբաղի շուրջ գործընթացին: «Վերջերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի Անկարայում արված հայտարարությունն այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, ազդանշան է այն մասին,որ հայ-թուրքական երկխոսության գործընթացը ոտնակոխել մեծ դադարի փուլ»,-ասել է Իգոր Մուրադյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |