Ահարոն Ադիբեկյան. Հայ-թուրքական մերձեցումն անխուսափելի է18 նոյեմբերի 2009 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական մերձեցումն անխուսափելի է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա, երկու ժողովրդների համար ամենաբարդը շփում հաստատելն է, քանի որ նրանք տարբեր պատկերացումներ ունեն միմյանց մասին: «Շատ բան հորինվել է: Հայ եւ թուրք ժողովրդները սեփական երկրների քաղաքականության պատանդներն են»,-ասել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրենը: «Եթե մենք վաղն այցելենք Թուրքիա եւ որեւէ հայկական բան տեսնենք, մենք չենք կարողանա ապացուցել, որ դա պատկանում է մեր մշակույթին»,-ասել է Ադիբեկյանը` հավելելով, որ տարածաշրջանի շատ երկրներ զգաղվում են մշակութային դիֆուզիայով եւ գողանում են միմյանց մշակույթը: «Երբ Հայաստանի նախագահը հայտարարեց, թե մենք պետք է օգնենք թուրքերին ճանաչել իրենք իրենց եւ սեփական պատմությունը, դա վերաբերում էր ոչ միայն Հայոց ցեղասպանությանը: Մենք պետք է օգնենք նրանց իմանալ, թե որտեղից են նրանք սերում: Թուրքերի 30 տոկոսը արմենոիդներ են»,-ասել է Ադիբեկյանը: Ընդ որում, նա նշել է, որ սահմանի բացման հետ, ժողովրդների հարաբերությունները, հավանաբար, կբարելավվեն, ոչ թե կվատանան: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |