Դաշնակցությունը մեղադրել է ՀՀ կառավարությանը օլիգոպոլ համակարգի հետ համագործակցելու մեջ19 նոյեմբերի 2009 - 19:15 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի կառավարությունը եւ հայկական տնտեսության մեջ գոյություն ունեցող օլիգոպոլիան մեկ միասնական համակարգ է, եւ պետք չէ արհեստականորեն տպավորություն ստեղծել, որ իշխանության գործադիր մարմինը ակտիվ քաղաքականություն է վարում օլիգոպոլիայի դեմ», - նոյեմբերի 19-ին ՀՀ 2010 թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբավորման պատգամավոր Արա Նռանյանը:Նռանյանի խոսքերի համաձայն, Հայաստանի կառավարությունը մեկ տարվա ընթացքում օժանդակել է միայն ներմուծման խթանմանը, որն էլ մեծ վնաս է հասցրել տեղական արտադրողներին: «Կառավարության այսպիսի քաղաքականությունը օժանդակել է օլիգոպոլ եւ մոնոպոլ համակարգի զարգացմանը, որը պահպանվել է մինչ այսօր», - ընդգծել է պատգամավորը: Նա նաեւ նկատել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության հետեւանքով այս պահին Հայաստանում մեծ խնդիրներ կան սոցիալական արդարության առումով, եւ այսօրվա պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ըստ ամենայնի, չի ստանում հասարակական անհրաժեշտ արձագանք, քանի որ «մարդն ավելի շատ զբաղված է իր առօրյա սոցիալական, քան` ազգային հոգսերով»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |