Դաշնակցությունը չի հավատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին24 նոյեմբերի 2009 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Մյունխենում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի մարտական հայտարարությունից հետո, ՀՀ նախագահի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը պետք է հրաժարվել այդ հանդիպումից: Ալիեւի հայտարարությունը իրենից վերջնագիր է ներկայացնում, եւ այդ պայմաններում հնարավոր չէ վարել նորմալ խաղաղ բանակցություններ», - նշել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:Հովհաննիսյանի խոսքերով, այդ հայտարարությունից հետո տարածվեց հակասական տեղեկատվություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որից կարելի է եզրակացություն անել, որ Հայաստանից ցանկանում են ստանալ ավելին ղարաբաղյան կարգավորման գործընթացից, որպեսզի Թուրքիայի խորհրդարանում վավերացվեն Արձանագրությունները: Դաշնակցության խմբակցության ղեկավարը ավելացրել է, որ Ալիեւը իր հայտարարությամբ խաչ է քաշել Մայենդորֆյան հայտարարագրի վրա, որը ստորագրվել էր նրա եւ ՀՀ նախագահի կողմից, քանի որ նա բաց հայտարարել է Ադրբեջանի կողմից ուժ գործադրելու պատրաստակամության մասին, այն դեպքում երբ հայտարարագրում խոսվում է այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ կերպով: Պատգամավորը ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը բանակցությունների ժամանակ գրանցված առաջխաղացման մասին չեն ներշնչում վստահություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |