Շվեյցարիայի մզկիթները կարող են առանց մինարեթների լինել27 նոյեմբերի 2009 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի իշխանությունները նշանակել են երկրի սահմանադրության մեջ մինարեթների կառուցումն արգելող փոփոխություններ ներմուծելու ազգային հանրաքվեի անցկացման ամսաթիվը: Քվեարկությունը կկայանա նոյեմբերի 29-ին:Ինչպես հայտնեց Շվեյցարիայի ազգային կուսակցությունից (SPP) խորհրդարանի պատգամավոր Ուլրիխ Շլյուերը, «Շարիաթի օրենքները, որոնց հետեւում են մուսուլմանները, բոլորովին անհամատեղելի են շվեյցարական ժողովրդավարական օրենսդրության հետ»: Կրոնական ճարտարապետական կառույցների շինարարությունն արգելելու մասին հարցը Շվեյցարիայում մի քանի անգամ բարձրացվել է: SPP-ն, որը 2007-ին հաղթանակեց խորհրդարանական ընտրություններում, պարբերաբար հանդես է գալիս մինարեթների կանգնեցման դեմ` վկայակոչելով, որ դա նպաստում է երկրի իսլամացմանը: 2008-ի ամռանը SPP-ն մոտ 115 հազար քաղաքացիներից ստորագրություն հավաքեց մինարեթներն արգելելու մասին հանրաքվե անցկացնելու օգտին, հաղորդում է BBC News-ը: Շվեյցարիայում մոտ 400 հազար մուսուլման է բնակվում 7,7 միլիոն ընդհանուր բնակչության դեպքում: Շվեյցարիայում իսլամը հետեւորդների քանակով երկրորդ կրոնն է: Երկրում մինարեթով ընդամենը երեք մզկիթ է կառուցվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |