Հաագայի միջազգային տրիբունալը լսումներ է սկսել Կոսովոյի անկախության օրինականության վերաբերյալ 1 դեկտեմբերի 2009 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հաագայի միջազգային տրիբունալն այսօր լսումներ է սկսում Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ: Կոսովոյի հարցը կքննեն 15 անկախ դատավորներ ինը օրվա ընթացքում: Այդ գործընթացն արդեն աննախադեպ են համարում: Լսումներին կմասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ բոլոր հինգ մշտական անդամների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակեց: Չնայած պաշտոնական Սերբիայի բողոքներին, Կոսովոյի անկախությանը սատարեց 63 երկիր, որոնց թվում մեծամասնությունը ԵՄ երկրներն են ու ԱՄՆ-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |