Գյումրին պետք է աղետի գոտուց վերածվի զարգացման գոտու 7 դեկտեմբերի 2009 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Գյումրին այլեւս չպտեք է աղետի գոտի լինի: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Գյումրիից, այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: «Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի գալ Գյումրի: Սակայն, ես կցանկանայի, որ այդ ավանդույթը խախտվեր, որպեսզի Գյումրին կրկին զարգացման գոտի դառնա»,-ասել է կուսակցության նախագահը: Դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 21-ամյակը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժել է 21 քաղաք եւ շրջան, 350 գյուղ, որոնցից 60-ը լիովին քանդվեցին: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը` վիրավորվեցին, շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեցին կացարաններից: Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների ցանկում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |