ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ19 հունիսի 2003 - 22:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի նախատեսում մեծացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-ՌՆԳ» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Յուրի Բալուեւսկին: «Մեր գնահատմամբ, ներկայումս այնտեղ գտնվող ռուսական զորքերի խմբավորումը տեղի զինված ուժերի հետ փոխգործակցությամբ ի վիճակի է ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում Ռուսաստանի ազգային եւ ռազմավարական շահերի պաշտպանությունը»,- հայտարարել է գեներալը: Յուրի Բալուեւսկին հերքել է նաեւ Վրաստանի տարածքից մի շարք ռուսական զորամասերի Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկությունները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |