Վիկ Դարչինյանը երազում է ռեվանշի հասնել Նոնիտո Դոնեյրի եւ Ջոզեֆ Ագբեկոյի հանդեպ15 դեկտեմբերի 2009 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին աշխարհի չեմպիոնի տիտողսի պարտադիր հավակնորդ մեքսիկացի Թոմաս Ռոհասին երկրորդ իսկ ռաունդում նոկաուտով հաղթած` թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,16կգ) WBC եւ WBA վարկածներով չեմպիոն Վիկ Դարչինյանը (Հայաստան) ցանկանում է ռեվանշ վերցնել Նոնիտո Դոնեյրից (Ֆիլիպիններ) եւ Ջոզեֆ Ագբեկոյից (Գանա): Այս երկու բռնցքամարտիկները հաղթել են Դարչինյանին, թեեւ մինչ այդ չեն համարվել ֆավորիտներ: «Ես ցանկանում եմ կրկին հանդիպել նրա հետ,-մեջբերում է Դարչինյանին Fughtnews.com-ը,-ամեն գիշեր քնելուց ես մտածում եմ այն մասին, թե ինչպես եմ կռվելու այդ տղաների հետ: Դա իմ երազանքն է»: Վիկ Դարչինյանի փրոմոութեր Հարի Շոուն հաստատել է, որ աշխատում է Նոնիտո Դոնեյրի հետ նոր մենամարտ կազմակերպելու ուղղությամբ: Իր հերթին առաջին թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիոտ Դոնեյրն ասել է, որ Ռոհաս-Դարչինյան մենամարտում նա երկրպագում էր հայ բռնցքամարտիկին, քանի որ ցանկանում է կրկին հանդիպել նրա հետ: «Նա միտշ մարտի է հրավիրում ինձ: Եվ դրանում ոչ մի նոր բան չկա: Նա միշտ այդպիսին կլինի: Եթե հաջողվի անցկացնել այդ մենամարտը, լավ կլինի: Ես պատրաստ եմ մարտին եւ իրոք ուրախ կլինեմ, եթե այն կայանա: Ես հուսով եմ, որ Դարչինյանն այնքան քաջություն կունենա, որ կրկին ինձ հետ ռինգ դուրս գա»,-ասել է Դոնեյրը: Հիշեցնենք, որ Դոնեյրից Վիկ Դարչինյանը պարտություն կրեց 2007-ին, իսկ Ագբեկոյից` 2009-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |