Հայաստանն ու Թուրքիան պետք է պահպանեն երկկողմանի հարաբերությունների կարգավորման հավասարակշռությունը18 դեկտեմբերի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան, ինչպես նաեւ Հայաստանը, հետապնդում է իր ազգային շահերը: Թուրքիան եւ Հայաստանը երկկողմանի շահ ունեն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց թուրքական Sabah թերթի արտաքին քաղաքական հարցերը լուսաբանող թղթակից Բիլգի Էսերը: Նրա խոսքերի համաձայն, այսօր թուրք հասարակությունը պատրաստ է Հայաստանի հասարակության հետ երկխոսության:Խոսելով Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի մասին, թուրք թղթակիցն ընդգծել է, որ շատերը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հանդես են գալիս այդ հոդվածի դեմ: Ինչպես նշեց Բիլգի Էսերը, Թուրքիայի քաղաքացիները, որոնք իրենց հոդվածներով, ելույթներով, գրքերով, հրապարակումներով վիրավորում են թուրքական ինքնությունը, քրեորեն հետապնդվում են, բայց նրանցից ոչ ոք բանտում չի հայտնվում: «Ներկայում Թուրքիայում շատ ներքին խնդիրներ կան, եւ 301 հոդվածի հարցը երկրում չի քննարկվում», - ասաց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |