Թբիլիսիի ծայրահեղ ազգայնական քաղաքականությունը կարող է նոր բախումների հանգեցնել

PanARMENIAN.Net - Թբիլիսիի ծայրահեղ ազգայնական քաղաքականությունը կարող է նոր բախումների հանգեցնել հարեւան երկրների հետ: Այդ մասին «Վրաստանի Քութաիսի քաղաքում «Փառքի հուշարձանի« պայթեցումը» թեմայով Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ, փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:



«Այսօր վրաց իշխանությունները թույլ չեն տալիս, որ Ջավախքի տարածք մուտք գործեն հայալեզու գրքերն ու ամսագրերը»,-ասել է Է.Աբրահամյանը` հավելելով, որ վրաց հանրությունը պարտավոր է փոխել իրավիճակը եւ կասեցնել երկրի ղեկավարության քաղաքականությունը:



Անդրադառնալով «Փառքի հուշարձանի» պայթեցմանը` փորձագետն ընդգծել է, որ հայ հանրությունը ցնցված էր այդ փաստից եւ Վրաստանի տարածքում նման երեւույթները նորություն չեն Հայաստանի համար: Ըստ Աբրահամյանի, արդեն 20 տարի է, ինչ հայկական կողմը բախվում է Վրաստանում հայ մշակույթի հուշարձանների ոչնչացման, պղծման ու յուրացման խնդրի հետ:



Պայթեցվել է Քութաիսի «Փառքի հուշարձանը», որը նվիրված էր Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Պայթեցումը, որն արդեն իսկ հանցավոր են համարել Ռուսաստանում եւ Վրաստանում, զոհերի պատճառ է դարձել: Զոհվել է 8-ամյա մի աղջիկ եւ նրա մայրը, տուժել են եւս մի քանի հոգի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---