Հայաստանը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը22 դեկտեմբերի 2009 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի տնտեսական քաղաքականությունը շարունակի նույն ուղղությամբ ընթանալ, ապա մենք իսկապես կդառնանք 10-20-րդ մակարդակի պետություն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, քաղաքական ուժերը ոչ մի փոփոխություն չեն ներմուծում երկրի տնտեսական քաղաքականության մեջ: «Ունենալով 10 000 անօթեւան մարդ` մեր բյուջեն կարիքավորներին բնակարանի տրամադրում չի նախատեսում»,- ասաց նա` ավելացնելով, որ Սպիտակի երկրաշարժից տուժած մարդկանց մեծ մասը մինչ օրս ապահովված չէ բնակարաններով: «Նման տնտեսական քաղաքականությամբ մենք երկիրը սնանկացման ենք տանում, քանի որ այն օրեցօր ավելացնում է աղքատ մարդկանց քանակը»,- նշեց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |