ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՍՈԼԹ-ԼԵՅՔ-ՍԻԹԻ` 19-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - 19-իդ ձմեռային օլիմպիադային մասնակցելու նպատակով` այսօր Միացյալ Նահանգներ են մեկնել Հայաստանի հավաքականի անդամները եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Վարդեվան Գրիքորյանը: Հավաքականի կազմում են` լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանը, չմշկավազորդներ Մարգարիտա Նիկոլյանն ու Արամ Խադժիյանը, ինչպես նաեւ Ֆրանսիայում բնակվող լեռնադահուկորդ Վանեսսա Ռաքեջյանը, Ռուսաստանում բնակվող ձեւավոր չմշկասահորդ Յուլիյա Լեբեդեւան եւ ԱՄՆ-յում բնակվող երկու բոբսլեյիսթներ: Հիշեցնենք, որ 19-րդ ձմեռային օլիմպաիադան տեղի կունենա Սոլթ-Լեյք- Սիթիյում (Յուտայի նահանգ) փետրվարի 8-ից 24-ը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---