ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ «ՀԻԱՑԱԾ» Է ՆԱԽԿԻՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՄԲ 2 օգոստոսի 2003 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն այսօր ողջունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումը` նախկինում մահապատժի դատապարտված 42 անձանց դատավճիռը ցմահ բանտարկությամբ փոխարինելու մասին, հաղորդում է ԵԽ սայթը: «Ես հիացած եմ այն փաստով, որ նախագահ Քոչարյանը նման դրական եւ գովասանքի արժանի քայլ կատարեց: Այդ որոշումը հստակ վկայում է այն մասին, որ Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի Խորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ ձգտում է լիարժեքորեն ինտեգրվել ազգերի եվրոպական ընտանիքին», - հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |